Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Դմիտրի Մեդվեդև. Ռուսաստանցիները այսուհետ Հայաստան կարող են այցելել ներքին անձնագրերով

Դմիտրի Մեդվեդև. Ռուսաստանցիները այսուհետ Հայաստան կարող են այցելել ներքին անձնագրերով
24.01.2017 | 23:32

Ռուսաստանցիները այսուհետ Հայաստան կարող են այցելել ներքին անձնագրերով՝ հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ հայաստանցի պաշտոնակից Կարեն Կարապետյանի հետ ունեցած բանակցություններից հետո:

Ըստ ՏԱՍՍ-ի` Մեդվեդևը նշել է, որ համաձայնագիրը պետք է ամրապնդի երկու երկրների հումանիտար համագործակցությունը: Ռուսաստանի և Հայաստանի միջև գործում է առանց վիզայի ռեժիմ, սակայն Հայաստան մեկնելու համար ռուսաստանցիները մինչ այժմ պետք է արտասահմանյան անձնագիր ունենային: Ռուսաստանի քաղաքացիները ներքին անձնագրերով կարող են մեկնել Բելառուս, Ղազախստան, Տաջիկստան, Ղրղզստան, Աբխազիա և Հարավային Օսիա:

Դիտվել է՝ 618

Մեկնաբանություններ